Ես ու Aram Antinyan ն այսօր որոշեցինք գնալ Վարդենիս և տեսնել, թե ինչ վիճակ է այնտեղ: ՄԻանգամից ասեմ, որ շփվեցինք տարբեր սեռերի ու տարիքի մարդկանց հետ և ակնհայտ էր ինձ համար, որ երկու օր առաջ բավական լուրջ պանիկա է եղել քաղաքում և մարդկանց մի մասը բավական վախեցած է եղել, ոչ թե թուրքերի գալու մասին տարածված լուրերից, այլ որ իբրև թե թունավորված է եղել ջուրը:

 

 

Այսօր ես տեսա դուխով ու իրենց հողի վրա պինդ կանգնած մարդիկ և ընդհանուր առմամբ քաղաքն ապրում էր իր բնականոն կյանքով: Մեզ հանդիպած տատիկներից մեկն իրենց բնորոշ բարբառով օրհնում էր հայոց բանակը և ասեց, որ վախենալու բան չունեն տղեքը կանգնած են սահմանին ու ասեց, որ երկու օր առաջ իր 4 տարեկան թոռնիկն ասում էր, որ մի վախեցեք ոստիկանները մեր պատահաններն են))) Վերջում էր Արամի հետ գնացինք առաջին իսկ պատահած ցայտաղբյոևրից ջուր խմեցինք և ինչպես տեսնում եք՝ ամեն ինչ նորմալ է:

 

 

Զոհրապ Եգանյան