Վերջերս շատ է խոսվում արդարադատության համակարգի բարելավման անհրաժեշտության մասին: Ասվում է,որ պետության կողմից ամեն ինչ արվում է,որ դատական իշխանությունը ավելի բարվոք վիճակում հայտնվի: Անշուշտ վերջին տարիներին որոշակի բարելավում նկատվում է.մոտ 40 տոկոս արդարացման վճիռներ են կայացվում, որոշ դատավորներ նկատողություններ են ստանում և այլն: Բայց այս ամենը բավարար չէ: Անշուշտ մենք ունենք մեծամասամբ մարդկային ,արդարամիտ և պրոֆեսիոնալ դատավորներ,բայց քիչ չեն նաև ոչ մասնագետ դատավորներ,որոնց կայացրած անարդար վճիռների պատճառով ՀՀ-ն տուգանքներ է վճարում պետբյուջեից ՄԻԵՊ արդարացնող վճիռներից հետո,որպես փոխհատուցում անարդար դատապարտված անձանց: Այ,երբ այդ տուգանքները վճարեն ոչ թե պետբյուջեից այլ՝ անարդար վճիռ կայացրած դատավորի գրպանից, ամեն ինչ կփոխվի.դատավորը վճիռ կայացնելուց արդար կլինի՝մտածելով,որ վաղը ոչ թե պետությունն է անձի փոխհատուցումը վճարելու,այլ՝ինքը:
Տիգրան Մկրտչյան