Երկրում ամեն բան կփոխվի, կթարմացվի և այլն, բացի Ադրբեջանի պահվածքից, որը նա ցուցաբերում է ամեն անգամ միջազգային հանդիպումներին Հայաստանի մասնակցության դեպքում։

 

Ադրբեջանը չի հանդիսանում ԵԱՏՄ անդամ, սակայն դա իրեն չխանգարեց, որ հանդիպումից մեկ օր առաջ սահմանին լարվածությունը ապահովի։ Հանդիպումից մեկ օր առաջ կրակոց եղավ առաջնագծում ինչի արդյունքում զինվոր վիրավորվեց։ Հանդիպման օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սկսեց իր ռազմական շրջագայությունները տարբեր զորամասերով։ Իսկ Հասանովը իր ղեկավարման տարիներին ստանձնել է առաջնագծի սև ագռավի պարտականությունը, քանի որ նրա շրջագայությունները շատ թանկ են նստում առաջնագծի զինվորների և բնակչության վրա, հատկապես երեխաների համար։ Հիշենք երկու տարեկան ադրբեջանցի երեխայի մահը, ով մահացավ Զաքիր Հասանովի հրամանների պատճառով, քանի որ պաշտպանության նախարարը երեխայի տան կողքը ռազմական պալիգոն էր ստեղծել։

 

Նման պահվածքով ամեն անգամ ադրբեջանական կողմը փորձում է լարվածություն մտցնել և ազդել հայկական կողմի որոշումների վրա։ Բայց ամեն անգամ, ստանալով իրեն հասանելիք պատասխանը, ավելի շատ է հիստերիայի մեջ ընկնում։

 

Աշոտ Ասատրյան