Իսկապես չգիտեմ, թե ինչու է փարաջայի տակ սքողված ֆեյքը, ով իրեն հորջորջում է Կոմիտաս վարդապետ Հովնանյան, իր մտքի գոմաղբը հրատարակում լատինատառ (կարծում էի՝ գոնե հոգևոր սպասավորները հայերենին առավել լավ են տիրապետում), բայց ստիպված եմ համարժեք պատասխանել, որովհետև այդ անձնավորությունը, ինձ հրապարակային պատասխանելով, իր անգրագետ տարփողանքը սկսել է այսպես՝ Yes chgitem te Varujan Babachanyan anvan tak ov e yeluytaban@: Այբբենարանի ուսուցման հետ ակնհայտ հակասության մեջ գտնվող այդ անձը իր բարձունքից գոնե պետք է բարի գտնվեր և տեսներ, որ դա իմ իրական անուն ազգանունն է և գարշահոտ տարածելիս պարտադիր չէր, որ իր էության ամբողջ սնանկությունը նախօրոք ի ցույց դներ:


Արձագանքելով իմ գրառմանը՝ սույն չկայացած լատինատառագետը նշում է, որ իրենց մեջ կան մարդիկ (ինքն է նշել՝ մեր մեջ), ովքեր պատրաստ են ամեն մի սրբություն տապալել: Այո, Կոմիտա՛ս (սա ես նշում եմ պարզապես որպես փողոցի անուն), ձեր մեջ, վստահաբար, նրանք անհաշվելի են, իսկ ինչ վերաբերվում է վարտիքի մեջինի քո հիշատակմանը, թերևս, գոնե բնական կարիքներ հոգալիս արժեր նրանց հետ շփվել, հասկանալու համար, որ ազգայինի հետ համեմատության համար նրանք անհարիր են և այդ անելու համար առնվազն պետք է լինել Կոմիտաս, այսպես կոչված, վարդապետ...


Ինչ վերաբերվում է օրանգուտանների քո արհամարհական հիշատակմանը. նրանց, ինչպես և քեզ, Աստված է արարել, որոնք երբեմն շատ ավելի բարոյական են (խելամիտ լռում են), քան քո անհետաքրքիր մտավարժանքներն են: Պարզապես Աստված օրանգուտաններին ստեղծելիս, թերևս, շատ ավելի շռայլ է գտնվել:
Վերջում սույն սուբյեկտը լատինատառ արտաթորում է՝ կարծում եմ, որ չեք ցանկանա, որ ձեր մոր, քրոջ կամ դստեր նմանատիպ լուսանկարները հայտնվեին այս էջում: Սա՝ ի պատասխան հայտնի լուսանկարներում պատկերված աղջկա հետույքի ցելյուլիտի մասին իր տափակաբանության վերաբերյալ համացանցում բարձրացած աղմուկի:


Ի պատասխան՝ չէի ցանկանա, որ հոգևոր քարոզչության գործին էժան շոուի համար լծվեին սննդատեսակների հետ ակնհայտ թշնամության մեջ գտնվող այս կեղծ սրբերը, ովքեր, խուսափելով հարցադրումներին ուղղակի պատասխանելուց, կեղծ բարոյախրատական ցիտատներ են անում: Բարի լինեիր, սուրբ ֆեյք, պատասխանեիր բուն քննադատությանը, ոչ թե ճարպակալած էությունդ թաքցնեիր կեղծ բարոյախրատական հիմարություններ դուրս տալու մեջ: Եթե մարմնական չափերդ գերազանցել են բոլոր սահմաններդ, դա չի նշանակում, որ այլ, սննդի հետ չառնչվող սահմաններ կարող ես անցնել...


Կամ պատասխանիր ըստ էության, կամ մի փորձիր հիմար բացթողումներդ թաքցնել այլոց վրա անիմաստ հարձակումներով:
Եվ այսուհետ արտահայտվելիս չափերդ ճանաչիր: Եթե չես ուզում, որ այդ սահմանները ինքս քեզ համար գծեմ:
Եթե մտադիր ես հետագայում ևս տարփողելու այս թեմայով՝ կարող ես հրավիրել հրապարակային քննարկման: Կամ՝ կարող ես աղերսել իմ հեռախոսահամարը: Կարծում եմ՝ կփորձեմ այն քեզ շնորհել:
Իսկ երկրագնդում ակնհայտորեն մեծ տարածք զբաղեցնող անձանց մտավարժանքները վայելելու և բուն թեման լատինո ճամարտակություններով ջրելու նրանց անիմաստ փորձերին ծանոթանալու համար խնդրում եմ ուսումնասիրել մեր էջերի վերջին քննարկումները...

 

 

Վարուժան Բաբաջանյան