Ձյան առատ տեղումների և Հայհիդրոմետի կողմից մարդկանց պատշաճ չծանուցելու ցցուն փաստը ինձ հիշեցրեց այն պատմությունը, թե ինչպես Հայհիդրեմետի ղեկավարությունը ժամանակին ծախեց Սևանում տեղակայված իր նավը (կարծես մետեոնավեր են կոչվում, 168 ժամը մանրամասն անդրադարձել էր թեմային), որի միջոցով եղանակային ճշգրիտ կանխատեսումներ էին արվում, ու գյուղական գրաբարով ասած՝ գումարները տակեվանք արեց:
Ահա թե պաշտոնյաների անզուսպ ախորժակը ինչպես կարող է բնակչության կողմից արդարացի ախորժալի հայհոյանքների պատճառ դառնալ:
Այսքանից հետո էլ ում է պետք ձեր ամորֆ կառույցը՝ իր մատուցած ծառայություններով: Հավաքեք այդ անիմաստ ծառայությունը և Կառլեն Կառլենիչի բանաձևով մտցրեք...
Մնացածը պարզ է...