«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ասել է, որ չգիտի՝ ինչքան գումար կա իր բանկային հաշվեհամարին։
Ֆուտբոլիստը, ով Իսպանիայում պաշտոնապես շաբաթական 288.000 ֆունտ է վաստակում, հավաստիացրել է, որ չնայած Պորտուգալիայում դժվարին մանկություն է ունեցել, սակայն հիմա չի հետևում բանկային հաշիվներին։
-Ես չգիտեմ՝ որքան փող ունեմ։ Փողը չէ, որ ինձ առաջ է մղում։ Սկզբում, երբ ոչինչ չունեի, այն իրոք շարժիչ ուժ էր, այն ժամանակ ցանկանում էի փող ունենալ ինձ և ընտանիքիս համար, քանի որ ես մեծացել եմ ոչինչ չունենալով։ Մենք շատ աղքատ էինք, ես անգամ Սուրբ Ծննդյան տոներին խաղալիքներ չէի ստանում,-Ռոնալդուի՝ «The Sun»-ին տված հարզազրույցից մեջբերում է «Daily Mirror»-ը:
Նյութի աղբյուրն՝ այստեղ