Փողը երջանկություն չի բերում այն մարդուն, ով գաղափար չունի, թե ինքն ինչ է ուզում: Եթե նա մերժում է գիտելիքն այն մասին, թե ինչն է պետք գնահատել, եթե նա խուսափում է այն ընտրությունից, ինչն արժեքավոր է, փողը նրան չի տա արժեքները որոշակիացնելու օրենքը: Հիմարը փողով չի գնի ինտելեկտ, վախկոտը՝ քաջություն, տգետը՝ հարգանք:

 

Ով փողով ցանկանում է գնել նրանց ուղեղները, ովքեր իրենից ցածր են գտնվում՝ ամենագլխավորը համարելով փողը, արդյունքում դառնում է ներքևում կանգնածների զոհը: Ինտելեկտուալները խուսափում են նրանից, իսկ խարդախներն ու խաբեբաները կպչում են նրան՝ հրապուրված օրենքով, որը նրան տրված չէ հասկանալ: Ոչ մեկին արտոնված չէ լինել ավելի փոքր, քան իր փողերն են: Այդ պատճառո՞վ եք դու նրան չար անվանում:

ԱՅՆ ՌԵՆԴ
«Ատլանտը շտկեց ուսերը» գրքից

 

 

Հովիկ Չարխչյան