Հեղինակ' Մարգարիտա Ղազարյան

Մութին ու ինձ փակել եմ սենյակումս…
Ամուր…
Կողպել եմ դուռը:
Հրավիրել եմ սուրճի սեղանի
մոտ ընկերներիս…
Խոհերս պատմում են հին մի անեկդոտ
Ու հռհռում են տանտիրոջ վրա:
Մենակությունը դասեր է տալիս'
Մեկ փիլիսոփայության,
Մեկ մաթեմատիկայի,
Մեկ էլ իրեն չմոռանալու:
Հպարտությունս գլուխն է գովում'
Երջանությանս դռան հետևում թողնելու համար…
Կուլ եմ տալիս գիշերվա վերջին կումը' դառը սուրճիս հետ.
Գիշերը լքում է ինձ:
Փակված սենյակում մնում եմ մենակ…
Երջանկությունը հրապուրում է…