Հարսանեկան զգեստների ստեղծելիս պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր դետալին: Իսկ այն զգեստները, որոնց ետևի՝ մեջքի հատվածը առանձնակի մանրակրկտությամբ և նրբագեղությամբ է ստեղծված, էլ ավելի յուրօրինակ և շքեղ տեսք է ունենում: Ներկայացնում ենք զգեստներ, որոնք ստեղծելիս դիզայներները ջանք ու եռանդ չեն խնայել կնոջ իրանը առավել հմայիչ ցուցադրելու համար: Նուրբ ժապավենների վրա տեղադրված մարգարիտները, բյուրեղիկները կանացիություն և քնքշություն են հաղորդում այդ զգեստներին: