Zuhair Murad լիբանյան դիզայները իր մասին աշխարհին պատմեց 1997 թվականին, երբ Բեյրութում ներկայացրեց իր նոր հավաքածուն: Նրա ձեռագիրը խիստ տարբերվում է աշխարհահռչակ մի շարք դիզայներների ձեռագրից: Նրա ստեղծած մոդելները՝ պատրաստված անկրկնելի կտորներից, հիշեցնում են եգիպտական թագուհիների, հունական աստվածութհիների հրաշք զգեստներ: Նրա զգեստները՝ ոչ միայն հարսանեկան, կրում են Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Պերին, Քիմ Քարդաշյանը, Թեյլոր Սվիֆը, Սելենա Գոմեսը և այլն: Այսպիսով, ներկայացնում ենք դիզայների հարսանեկան գարուն-ամառ 2014 հավաքածուն: