Սերժ Սարգսյանը այսօր (24.05.2014) հայտարարել է, որ «բողոքի ակցիաների ժամանակ հնչում է մի հրաշալի վանկարկում. «մենք ենք տերը մեր երկրի»», ավելացնելով' «համաձայնեք՝ շատ ոգևորիչ փաստ է, մենք յուրաքանչյուր քաղաքացու համար իրեն երկրի տերը զգալու և այդ զգացումն իրականացնելու հնարավորությունները պետք է արդյունավետ դարձնենք»:
Հումորի զգացումը մի կողմ թողնենք. ո՞րն էր նման հայտարարության իրական նպատակը.
1. փչացնել այդ կարգախոսը օգտագործողներին,
2. հանրությանը ցույց տալ, թե իբր իշխանությունը, և հատկապես ինքը ամբողջովին թքած ունեն կազմակերպվող ցույցերի վրա, ու որ այդ ցույցերը ընդամենը Հայաստանի ժողովրդավար երկրիր լինելու «ապացույցն» են:
Ավելին' ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիների 80%-ը դեմ է կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգին, բայց միևնույնն է' դա գործելու է: Եթե իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացին իրեն «երկրի տերը» զգա, բա այդ ո՞նց է պատահում, որ «երկրի տերը» մի բան է ցանկանում, իսկ նրան լրիվ այլ բան է պարտադրվում:
Հարութ Ուլոյան