Սերժ Սարգսյանն արտաքին ու ներքին քաղաքականությունն այնպես է խճճել, որ արդեն շատ քչերն են հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ կատարվում է շատ պարզ բան: Սերժ Սարգսյանի քաղաքականության միակ նպատակը իշխանությունը չկորցնելն է: Դրա համար նա հետևյալ որոգայթն է սարքել. Հայաստանն, ըստ էության հանձնելով Ռուսաստանին, փորձում է երկրի ներսում հակառուսական հիստերիա բարձրացնել և դրանով Ռուսաստանին վախեցնել հնարավոր հայկական եվրոմայդանով: Այդ պատճառով Ռուսաստանն էլ վախենալով նման հեռանկարից, Սերժ Սարգսյանի կողմից իրեն հանձնած ողջ լծակներն օգտագործի և թույլ չտա, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա: Բավականին լավ կոմբինացիա է: Սակայն մենք պետք դա լավ հասկանանք և թույլ չտանք, որ ներքաղաքական հարցերի լուծումները պայմանավորվեն աշխարհքաղաքական գործընթացներով: Հակառակ դեպքում կհայտնվենք նախորոք պատրաստված որոգայթում: Զգոն եղեք:
Ստեփան Դանիելյան