Տարիներ շարունակ Թուրքիայում քայլեր են իրականացվում Ժանդարմերիայի այսպես ասած «քաղաքացիականացման» ուղղությամբ: Խնդիրը վերաբերում է ժանդարմերիայի նկատմամբ ամբողջական քաղաքացիական վերահսկողության հաստատմանը: Վերջին տարիներին որոշ քայլեր իրականացվել են, բայց ոչ ամբողջական: Ոստիկանության ու ժանդարմերիայի հարցում նոր փոփոխությունները հրատապ անհրաժեշտություն են դարձել հատկապես 2013թ. դեկտեմբերին սկիզբ առած կոռուպցիոն սկանդալից ու ուժային համակարգում կառավարության լծակների թուլության կամ ոչ լիարժեք վերահսկողության փաստի արձանագրումից հետո:
Ժանդարմերիայի հրամանատարությունը ներկայում խաղաղ պայմաններում գտնվում է ներքին գործերի նախարարության, իսկ պատերզմական իրավիճակում դրա ղեկավարումն անցնում է բանակի գլխավոր շտաբին: Քաղաքացիական վերասկման ուժեղացմանն ուղղված փաթեթ է մշակել ներքին գործերի նախարարությունը, ըստ որի՝ ժանդարմերիայի շրջանային հրամանատարները Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի փոխարեն նշանակվելու են ներքին գործերի նախարարի կողմից: Նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է փակել գոյություն ունեցող ոստիկանության դպրոցները և այդ ոլորտում նոր համակարգ ձևավորել՝ կադրերի հավաքագրման ու պատրաստման նոր մեխանիզմներով ու սկզբունքներով:
Լևոն Հովսեփյան