Օրինակ' Ռուսաստանում առաջինը պետք է բարևի տղամարդը, սակայն ձեռքը պետք է մեկնի կինը: Անգլիայում հակառակն է և ձեռքով բարևելիս էլ ձեռնոցն անպայման պետք է հանել:


Տաջիկստանում տան տերը հյուրին բարևելիս նրա պարզած ձեռքը պարտադիր պետք է սեղմի երկու ձեռքով' որպես հարգանքի նշան:

 

Սաուդյան Արաբիայում ձեռքով բարևելուց հետո ընդունող կողմի առաջնորդը պետք է իր ձախ ձեռքը դնի մարդու աջ ուսին և համբուրի նրա երկու այտը:

 

Իրանցիները միմյանց ձեռք սեղմելուց հետո աջ ձեռքը դնում են սրտի վրա:

 

Կոնգոյում մարդիկ բարևելիս ձգում են երկու ձեռքը միմյանց ուղղությամբ և փչում ձեռքերի վրա:

 

Աֆրիկայի Մասսայի ցեղախումբը միմյանց ձեռքով բարևելուց առաջ թքում են ափի մեջ:

 

Աֆրիկայի Ակամբա ցեղախմբի ներկայացուցիչները բարևելիս միանգամից թքում են միմյանց վրա:

 

Հնդիկները բարևելիս միացոնւմ են իրենց ձեռքերի ափերն այնպես, որ մատների ծայրերը հավասարվեն ունքերին:

 

Ճապոնացիները ձեռք սեղմելու փոխարեն նախընտրում են թեթևակի խոնարհվել: Նույն սովորությունն ունեն նաև չինացիները:

 

Զիմբաբվեում բարևելիս ծափ են տալիս և կքանստում:

 

Ավստրալիայի աբորիգենները միմյանց բարևում են պարի միջոցով:

 

 

Անուլ Գրիգորյան