Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը տոնում են աշխարհի 27 երկրներում: Այդ օրը գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց կողմից արժանանում են հատուկ ուշադրության: Տղամարդիկ փորձում են հաճոյանալ կանանց նրանց գեղեցիկ շուրթերին ժպիտ տեսնելու համար:


Իտալիա. Այստեղ, Մարտի 8-ը' Կանանց տոնն է: Սակայն Կանայք այդ օրը նշում են առանց տղամարդկանց, իրենց ընկերների հետ ռեստորաններում կամ սրճարաններում: Ի դեպ, Հռոմում Կանայք այս օրը կարող եք դիտել տղամարդկանց ստրիպտիզ Անվճար:


Ճապոնիա. Այս օրը Ճապոնիայում չեն նշում, սակայն կանայք այնուամենայնիվ անտեսված չեն: Մարտի 3-ին նշում են աղջիկների տոները (դեղձի տոն), իսկ մարտի 14-ին նշում են Սպիտակ օրը, երբ տղամարդիկ նվերներ են տալիս իրենց սիրելիներին:


Լատվիա. 1991 թ.-ին կանանց տոնը կորցրեծ իր այսպես ասված կարգավիճակը, սակայն 6 տարի առաջ կրկին նշվեծ օրացույցի վրա: Այստեղ տոնում են այս տոնը բնակչության մոտ 80 տոկոսը:


Ֆրանսիա. Ֆրանսիացի տղամարդիկ այս օրը շատ չեն վազում խանութներով նվերներ փնտրելու և գնելու համար: Այստեղ այդ օրը պաշտոնապես համարվում է՝ կանանց իրենց իրավունքների համար պայքարի օր:


Գերմանիա. Գերմանացիները գրեթե մոռացել են Կլարա Զետկինայի մասին, ով Կանանց միջազգային օրվա նախամայր է: Այս օրը նրանք գրեթե չեն նշում, նշում են միայն արեւելյան գերմանացիների ընտանիքներում, ովքեր նախկինում ապրել են Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում:


Բուլղարիա. Այս պետությունում մարտի 8-ին կանանց շնորհավորում եմ ոչ միայն ընտանիքում, այլ նաև աշխատանքի վայրում քանի որ այդ օրը աշխատանքաին օր է և չի համարվում տոն:


Լեհաստան. Լեհաստանում նույնպես մարտի 8-ը չի համարվում տոն և Կանայք այդ օրը բարեխղճորեն աշխատում են, բայց լեհական տղամարդկանց մեծ մասը կանանց փորձում են մի փունջ ծաղիկներ: Բայց կան նաև այնպիսիք ովքեր հավատում են, որ ավանդույթը հետխորհրդային է և արհամարում են օյդ օրը:


Եվ իհարկե վերջում Հայաստանի մասին. Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է' Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 7-ը' Մայրության օրը, որը Ս. Մայրիամ Աստվածածնի ավետման տոնն է:


Հ.Գ. իմ կողմից էլ Սրտանց Շնորհավորում եմ Մեր Գեղեցիկ Հայուհիներին

 

 

Գրիգորյան Ժորա