Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ: <<Հետևում եմ Ձեր երգերին>>, ասել է նա:


Իսկ ինձ թվաց լսել է նրա երգերը, իսկ հետևում է ՀԱԿ-ի ղեկավարի հետ տետատետ հանդիպման <<հանձնարարականներին>> և քաղաքագիտական խորհուրդներին…
Ինչևէ…


Գյուղացիները պրոբլեմներ ունեն' Ծառուկյանն այնտեղ է: Տաքսիստները դժգոհ են' ԲՀԿ առաջնորդը կողքները կանգնած <<սրտացավ>> զրուցում է: Եվ այդպես շարունակ' ընտրությունից- ընտրություն, մեթոդաբար, նպատակային իրականացվում է նման <<զգայացունց>> հանդիպումներ և իհարկե լայնորեն լուսաբանվում:
Ապրի տեր արքան, շատ ապրի…


Հիմա էլ Ռուբեն Հախվերդյանը…
Երբ արքայական սեղանի փշրանքները ցուցադրական' տեսահոլովակով, փիառշչիկներով համեմաված մատուցվում է սիրված երգահան-երգչին և նա լալահառաչ, հուզված, երախտագիտության խոսքեր է ասում, իմ վերաբերմունքն այս կարգի մտավորականների, արվեստագետների կամ ինչպես կրկնում էր Ծառուկյանը' տաղանդների հանդեպ առնվազն արհամարհական է...


Իսկ Հախվերդյանը այո’ տաղանդավոր է, կամ գուցե ավելի շուտ տաղանդավոր էր, իսկ վերջին տարիներին դարձավ հերթական <<աղանդավորը>>: Երբ պետք էր' նա դաշնակ էր, հետո օգտվում էր ՊՆ-ի բարիքներից, նախագահականի բարեհաճություններից, հետո երբ օգնությունը պակասեց կամ կտրվեց, դարձավ խիստ ընդդիմադիր և ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, նեղացած կեցվածքով կանգնեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքը և ամբախ-զամբախ <<դարակազմիկ>> ազերահաճո ելույթներ ունեցավ, հերսը թափեց և կրկին հիասթափվեց...
Օգնություն, նպաստ ստանալը թմրանյութի դոզայի պես մի բան է, հենց կտրվում է <<լոմկա է>> սկսում…Ու փնտրում ես նոր <<հովանավորի>>…


Երբ որևէ արվեստագետ, գրող, գիտնական, որևէ գործիչ արժանանում է պետական պարգևի, մրցանակի, կոչումների ապա որոշ լրատվամիջոցներ, լրագրողներ, զանազան, տարատեսակ անհասկանալի սեռի, ղզիկ ներկայացուցիչներ և վիրտուալ դաշտի հոգեշեղվածներ գիշանգղի նման հարձակվում են այդ մարդկանց վրա, դատափետում, դարձնում իշխանությունների կամակատար, զրոյացնում նրանց տարիների վաստակը պետության, ժողովրդի առաջ: Իսկ հիմա, այս դեպքը ընդունում ու <<մարսում են>> քար լռությամբ' գուցե վախից?...Կամ գուցե վաղուց իրենց գցել են համապատասխան բախչեքը և հանգիստ արածում են?...Եթե այսպես պոչները վախից քամակները մտցրած քար լռություն են պահում, ապա այլևս որևէ բարոյականության, արժանապատվության և պրոֆեսիոնալիզմի մասին խոսելն ավելորդ է…Սա վախկոտների, փշրանք մուրացողների, լիզողների <<խրախճանքի>> իրականությունն է, տխուր իրականությունը, իրականության կոնչիտիզմը…


Վախենում եք?...Իսկ իշխանություններից ոչ?...Բայց դա իշխանությունների թուլությունը չէ, այլ նրա ուժեղությունը, որ չեք վախում…Դա ձեր ատելության չափաբաժնի, թուլակամության, ձեր վախկոտության, հզորի, հարուստի հետույքին կպած տզրուկի հոգեբանության ապացույցն է:
Իսկ ինձ համար պնակալեզը' պնակալեզ է, ում պնակն ուզում է լիզի, ում հետույքին ուզում է կպնի, ում ոտքի փալասն ուզում է դառնա…Ինձ համար կարևորն իսկական մտավորականի օբյեկտիվ, անկաշառ, սկզբունքային դիրքորոշումն է…Երբ նա գլուխը կախ իր գործն է անում'ստեղծագործում, արարում, կառուցում…Երբ նա անհանդուրժող է բոլոր դեպքերում, բոլոր իրավիճակներում' լինի դա իշխանություն, թե’ ընդդիմություն, թե’ մեծաքսակ ինչ-որ կերպար:
Բարեգործությունը գովազդի համար չի արվում, բարեգործությունը չեն կատարում նկարվելու, գլուխ գովալու, ցուցադրվելու համար…Ուղղակի բարեգործություն են անում, դիմացինին էլ չեն նսեմացնում ցուցադրելով այդ ամենը…Մեկ է Աստված ամեն ինչ տեսնում է, մի տանջվեք…Ընդհուպ անկեղծ եք, թե ոչ?...

 

 

Ռոբերտ Մելքոնյան