Ալիևը խելքը գլխին խորհրդական ունենար՝ կհամաձայներ ՄԽ համանախագահների առաջարկածին՝ կորցնելով ներկա պահին ինչ-որ բան ապագայում ավելի մեծը շահելու ակնկալիքով: Տեսնես դրան ինչ պետք է պատասխաներ Էդիկը (և կամ Սերժը), որ միշտ ընդունում է երեք սկզբունքները: Ինչ է՝ ասելո՞ւ էր՝ մենք համաձայն ենք, Ղարաբաղը դեմ: Իսկ եթե մենք համաձայն ենք, ապա Ղարաբաղի դեմ լինելը կոտրելը որևէ դժվարություն չի ներկայացնում՝ դա գիտենք մենք, դա գիտեն նաև մնացածները: Ուղղակի Սերժի (և կամ Էդիկի) բախտից Ալիև կրտսերն էնքան ինքնաասածի է, որ նման խորհուրդ տվող դեռևս չի գտնվել:
Վախթանգ Սիրադեղյան