Իլհամ Ալիևը վերջնականապես խելքը թռցրել է: Ադրբեջանի սուլթանը հավաքել է սեփական նախարարներին ու մի երկար լեկցիա է կարդացել դրանց գլխին: Պատմության հիմքը եղել է այն, որ իբր Ադրբեջանը կարող է ցանկացած պահի զենքի ուժով ազատագրի Արցախը: Եթե նախարարներին է հավաքել իրար գլուխ, ապա այնտեղ հաստատ ներկա է գտնվել Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը ու չնայած, որ մեկ օր առաջ մահացել է նրա եղբայրը, նա հաստատ ժողովին ներկա եղած կլիներ:
Լավ, ենթադրենք Իլհամը այս կերպ կարողացավ խաբել բոլոր նախարարներին, տեղակալներին, ժողովրդի մի մասին, Վահան Մարտիրոսյանին ու Վահե Ավետյանին, բա Զաքիր Հասանովի խիղճը չտանջեց ու վեր կացավ, թե բա ՝ այ քամանդիր, բա որ ցանկացած պահի կարող ենք զենքով հաջողության հասնել, բա էդ ապրիլին ինչի՞ համար ընկար աշխարհի ջանին ու հրադադար խնդրեցիր, բա 800 հեկտարի համար այդքան զոհ եմ տվել, այդքան սպա ու ժամկետային զինվոր եմ թաղել...
Մեղավորը մենք ենք, որ սա հիվանդանոցում մահամերձ պառկելու փոխարեն ժողովներ է հրավիրում ու հաթաթա տալիս: Մեղավորը մենք ենք, որ սրա սատկած շներին առոք-փառոք վերադարձնում ենք: Մեղավոր մենք ենք, որ 800 հեկտարի դիմաց դեռ մնացած հողերն էլ չենք ազատագրել: Մեղավոր մենք ենք, որ մեր զինվորին դիրքում ազատություն չենք տալիս, որ թշնամու կողմը ցանկացած շարժվող բան տեսնելուց գլուխը վրայից թռցնի: Մենք ենք, որ մինչև հիմա չենք թքել բոլոր տեսակ արտասահմանյան կազմակերպությունների վրա:
Ու քանի դեռ սա իր նավթով ու խավիարով կարողանում է հարցեր լուծել, այդքան ժամանակ էլ իր ու իր հոր 25 տարվա պարտությունը ներկայացնելու է իբր մոտակա օրերի հաղթանակ: Ու գրողին, թե կյանքում այդ հաղթանակը ոչ տեսնելու է , ոչ լսելու: Սրանցից մեկն էլ ժամանակին իրենց ժողովրդին խոստացել էր, որ ոտքերը պետք է լվա Սևանա լճում: Լվաց, բա չլվաց:
Աշոտ Ասատրյան