Պոստսովետական տարածաշրջանում ընթացող գործընթացնրի համատեքստում Ադրբեջանը երկակի խաղ է խաղում Ռուսաստաքնի և Արևմուտքի հետ: Մենք բազմիցս Ադրբեջանի կողմից լսել ենք, որ իրենք ոչ մի մտադրություն չունեն անդակամակցելու, ո´չ Հյուսիսատլանտյան դաշինին, ո´չ էլ առավելևս ԵՄ-ին: Բնականաբար խոսվում է ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման և զարգացման վերաբերյալ, սակայն ինտեգրման մասին երբեք խոսք չի լինում: Ասեմ ավելին, նույնիսկ վերջերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ իրենք երբեք նպատակ չեն ունեցել ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիր: Վերջինս դա պատճառաբանել էր իբր Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացման «անհավասար, ասել է թե ասիմետրիկ պայմաններ: Մամեդովն ասել էր, որ իրենք ձգտում են ԵՄ-ի հետ կնքել ռազմավարական համաձայնագիր, որում կողմերը կլինեն հավասր դիքերում: Այսօր, սակայն, Ադրեջանում ԵՄ պատվիրակության ղեկավարն այնպիսի հայտարարություն է արել, որին կարծում եմ հարկ է անդրադառնալ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդն ադրադարձել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի սպասվելիք այցին Ադրբեջան, ինչպես նաև նշել, որ Բարոզուն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի և հատկապես Ադրբեջանի հանդեպ: Սա ինչպես ասում են դեռ հայտարարության քիչ թե շատ անմեղ կողմն է, բայց եվրոպացի դիվանագետը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել կապված Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթերի վերաբերյալ: Մալենա Մարդն ասել է, որ ներկայումս ԵՄ-ն Ադրբեջանի հետ բանակցում է ինչպես Ասոցացման պայմանագրի, այնպես էլ մեկ այլ կարևոր փաստաթղթի ստորգրման շուրջ:
Փաստորեն, եթե հավատանք ԵՄ բարձրաստիճան դիվանագետին, ում այս դեպքում չհավատալու ոչ մի պատճառ ըստ էության չկա, ապա Ադրբեջանը սուս-փուս կուլիսների ետևում հակառուսական քաղաքականություն է տանում: Սա շատ կարևոր հանգամանք է, որին հաստատ դեռ կանդրադառնան ինչպես ադրբեջանցի պաշտոնյաներն, այնպես էլ թերևս ռուսները: Ադրբեջանը մի կողմից հայոյում է Եվրոպային, իսկ մյուս կողմից գաղտնի բանակցում վերջինիս հետ:
Ինչևէ, դժբախտաբար նման պայմաններում Ռուսաստանը կարող է և օգտագործել Արցախյան հակամարտությունը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, ասել է թե որոշակի բախումներ հրահրել հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Կարծում եմ այս ամբողջ գործընթացում մեզ համար պետք է հենց այս հանգամանքն առաջնային լինի, այլ ոչ թե Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսը որպես այդպիսին: Սա իրենց գործն է, բայց հուսանք որ իրենց «գործը» մերը ևս չի դառնա: Այլ կերպ ասած հուսանք, որ մենք զերծ կմնանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում դրան ներգրավվելուց:
Հակոբյան Տիգրան