Վերջերս ,պայմանավորված ՄԱԿ-ի կողմից Հայաստանի դպրոցներում հայ առաքելական եկեղեցու պատմության ոչ պարտադիր դարձնելու պահանջի հետ,լինում են բազմաթիվ շահարկումներ,տեղին եւ անտեղի: Չցանկանալով խոսել վերջիններիս մասին՝ հակիրճ կներկայացնեմ հարցի վերաբերյալ եզդիական գործոնի վերաբերմունքը,դերն ու ժամանակի հրամայականով ենթադրվող տեսանկյունները,որոնք պիտի հաշվի առնվեն օրենքի փոփոխման ժամանակ:
Եզդիական համայնքի յուրաքանչյուր անդամ խորն ակնածանք է տածում հայ առաքելական եկեղեցու,նրա ներկայացուցիչների նկատմամբ,եւ միանգամայն ընդունելի է համարում այն փաստը,որ հայ ժողովրդի շրջանում պետաիրավական մակարդակով հայ առաքելական եկեղեցին ունենա արտոնություններ,առաջին հերթին դարերով եկած պատմական կրոնը ժողովրդի մեջ արմատավորելու,երկրորդ հերթին պետության ամրությունը պահպանելու ,ազգային անվտանգության տեսանկյունից:
Սակայն նաեւ պետք է նշել,որ օրենքում պետք է գործեն որոշ կետեր,որոնք բացառություններ կենթադրեն ազգային փոքրամասնությունների ,ավելի կոնկրետ եզդիների համար:Այս բացառությունների անհրաժեշտությունը պայմանանավորված են մի քանի գործոններով՝
1.Շարֆադինականությունը/եզդիների կրոնը/,հատուկ է միայն եզդիներին եւ սերտ կապերով ամրացված է նրանց էթնիկ ինքնագիտակցությանը:Այսինքն կրոնի կորուստը կենթադրի էթնիկականության կորուստ:
2.Եզդիները,շարֆադինականության կրողները,ոչ միայն կրոնական,այլեւ ազգային փոքրամասնություն են:ՀՀ կողմից ստորագրված միջազգային իրավական ակտերի համաձայն պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել ազգային փոքրամասնությունների հատկանիշների պահպանման համար:
2.1 Քանի որ պետության կողմից որեւէ կրոնական հոգածություն չի տարվում ազգային փոքրամասնությունների նկատմամբ,դպրոցներում հայ առաքելական եկեղեցի առարկայի պարտադիր պայմանի մասին դրույթը խարխլում է անչափահասների հոգեբանությունը,այլ կերպ ասած դասընթացը անչափահաս,փոքրամասնության ներկայացուցիչ երեխայի մոտ ունենում է քարոզի ազդեցություն:
Սրանք մի շարք գործոններից ընդամենը մի քանիսն են,որոնց առկայությունն արդեն բավական եզդիների համար առարկայի պարտադիր պայմանը հանելու համար:
Սրանցից զատ նաեւ ՀՀ Սահմանադրությունն է երաշխավորում խղջի դավանանքի ազատությունը,որի փաստացի չգործող կետ է առարկայի պարտադիր լինելու պարագայում:
ՀՀ եզդիների ազգային կոմիտեն այս խնդիրների մասին արդեն իրավականորեն ձեւակերպած նամակ կուղարկի պատկան մարմիններին՝ պարտադիր պայմանը եզդիների համար հանելու համար:
Սաշիկ Սուլթանյան