Պատմում Էր Հրաչյա Քոչարը.
— Մի անգամ մեր տանը խոսում Էինք դեսից -դենից, հետո խոսք գնաց Շիրազի որբ ու դժվար մանկությունից, ես դրվագներ պատմեցի նրա քաղցած և թափառիկ կյանքից, ջուր վաճառելուց, գողություն անելուց և այլն:
Իմ պատմությունը պատճառ դարձավ կրտսեր աղջկաս՝ Նունիկի արտասվելուն: Հաջորդ օրը հանդիպեցի Շիրազին և պատմեցի Նունիկի լացի մասին.
— Դու պատճառ դարձար, Հովհաննես, որ Նունիկը ամբողջ օրը արտասվեր և գիշերը վատ քներ...
— Հա՛, Քոչա՛ր, Նունիկը լավ սիրտ ունի, երևում Է մորն Է քաշել...
Երեկոյան Շիրազը եկավ մեր տուն: Աոանց բարևելու ներս մտավ.
— Ո՞ւր Է Նունիկը, ո՞ւր Է...
— Քնած Է, Շիրազ, հրեն դիվանի վրա...
Շիրազը թեքվեց դիվանին .
— Ել, արթնացիր, Նունիկ ջան, արթնացիր,- իսկ երբ երեխան աչքերը բացեց-
—Նունիկ ջան, դու Հիմա պիճի (փոքր) տարիքիս համար կուլաս, Ինչի՞ հասուն տարիքիս համար չես լա, որ քո պաշտոնյա հերդ, գրողների միության քարտուղար հերդ, ընձի Քրիստոսի պես կչարչարե, կճնշե ու կհալածե...
Այդքանն ասաց ու գնաց։
Մկրտիչ Սարգսյան