Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։
1987-1993 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։
Մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո: Քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014 թ. փետրվարի 24-ին: Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն։