Ես' Լիզա Ճաղարյանս, ամենեւին դեմ չեմ, որ պուրակը կոչվի Միսաք Մանուշյանի անունով: Հակառակը' ուրախ եմ, որ պուրակի այս բուռն քննարկումները պատճառ դարձան, որ Հայաստանում անտեղյակ շատ-շատերը ճանաչեն այդ ընտիր ՄԱՐԴՈՒՆ: Ե՛ս Հայաստանում պայքարի խորհրդանիշ եմ համարել Ազատության հրապարակը, Հայաստանում պայքարի խորհրդանիշ եմ համարում Ազատության հրապարակը, Հայաստանում պայքարի խորհրդանիշ եմ համարելու Ազատության հրապարակը: Հարակից «պայքարի խորհրդանիշները» միմիայն ջլատում են մեր' առանց դրա էլ չունեցած միակամությունը: Էսքան բան: Լավ կացեք:

 

Լիզա Ճաղարյան