Չէ սա արդեն ուղղակի զավեշտ է: Մարդիկ , որոնք իրենց ակտիվիստներ են կոչում պայքարում են Մաշտոցի Պուրակի անվանակոչման դեմ: Այդ այսպես ասած ակտիվիտներ, ձեզանից քանի՞սը գիտեն, թե՞ ում անունով է անվանվելու այդ պուրակը: Բայց դե ձեզ համար ի՞նչ կապ ունի, միայն գոռալու ու հետո անիմաստ վերլուծությունների տեղ լինի: Ես ՀՀ քաղաքացի եմ ու ես կողմ եմ, որ Մաշտոցի Պուրակը անվանակոչվի Միսակ Մանուշյանի անունով:
Հատուկ Ձեզ համար գրում եմ թե ով է Միսակ Մանուշյանը: Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում, հայրը մահացել է 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը մահացել է գաղթի ճանապարհին: Նա իր եղբոյր հետ որոշ ժամանակ ապրում է Սիրիայում, 1925-ին տեղափոխվում են Ֆրասիա: Նա գրող է հրապարակախոս: 30-ից ավելի հարձակում է գործել Ֆաշիստական ուժերի վրա, այնուհետև մահապատժի է ենթարկվել ֆաշիստների կողմից: Նա իր ապրած 38 տարիների ընթացքում անընդհատ պայքարի մեջ է եղել ու հիրավի մեծ վաստակ ունի: Նա նաև Ֆրանսիայի ազգային հերոս է:
Հիմա դուք ձեր երկու բարձրախոսներով պայքարում եք չգիտես ինչի դեմ: Մի քիչ մտածեք քայլեր անելուց առաջ, հասկացանք 150 դրամների դեմ պայքարը, մնացած առողջ պայքարներն էլ ընդունեցինք, բայց մի պահ կանգնեք:
Էդգար Խաչատրյան