Ռուսասերներ, ինձ այլևս չհիշեցնեք, որ ռուսն ապահովում է մեր անվտանգությունը, որ մեր երկրում ունի ռազմաբազա, որ թույլ է տալիս տարեկան 1-2 մլրդ դոլարի տրանսֆեր կատարվի ՌԴ-ից Հայաստան, որ մեր երկրում լիքը ռուսական կապիտալով ընկերություններ կան, այն էլ' ենթակառուցվածքային /հուսով եմ' գիտեք, թե ինչ է դա նշանակում/: Պատկերացրեք' այդ բոլորը ես էլ գիտեմ, ու նույնիսկ ավելի, քան դուք: Բայց ես հայ եմ, ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում ու ձգտում եմ ապրել անկախ ու ապրել իմ երկրի օրենքներով ու ապրել այն իշխանության օրոք, որը ռուսին շնորհակալություն չի հայտնի իշխանություն գրավելու համար: Եթե դուք այդքանը չեք հասկանում, ապա ավելի ճիշտ կլինի, որ փոխեք ձեր ազգանունները ու օգտվեք Պուտինի ընձեռած հնարավորությունից' արտագաղթեք ՌԴ: Ու թե առանց ձեզ ու առանց ռուսի ես ու ինձ նմանները ինչպես կապրենք ու կամ ինչպես կկազմակերպենք մեր կյանքը' թող դա ձեզ չանհանգստացնի: Այսուհետ ռուսասեր բոլոր «ընկեր» կոչվածները, եթե շարունակեն նույն ոգով «խելք սովորեցնել» ինձ, ինչի կարիքը ես բացարձակ չունեմ, ապա մեծ հաճույքով կհանեմ նրանց այդ ցանկից: Իսկ նրանք, ովքեր պատրաստ են իրապես վերանվաճելու մեր անկախությունն ու ձգտելու ապրել օրինավոր և ոչ թե քրեական օլիգարխիայի երկրում, համախմբվենք, ու թող, ինչես Հիսուսն էր ասում, առաջինը լինի վերջինը և վերջինը' առաջինը, ու մենք կհաղթենք, ու մենք կհասնենք մեր երազանքին... Ես հավատում եմ դրան, իսկ դո՟ւք...

 

 


Վախթանգ Սիրադեղյան