Արդեն երկրորդ օրն է վերեւներում իրար են շնորհավորում կամ իրար շնորհակալություն են հայտնում, երեկ՝ ՀՀԿ գրասենյակում, այսօր կառավարությունում:
Եթե մի օտարազգի մարդ վերջին երկու օրերին նայեր մեր հեռուստաալիքները՝ հաստատ զարմացած կբացականչեր, թե էս ի՜նչ լավ եք ապրում՝ ողջ օրը բոլորը բոլորին շնորհավորում ու շնորհակալություն են հայտնում:
Դե, պատկերացրեք, էս շնորհավորհանքների ու շնորհակալություննրի գործընթացը ինչքան է շարունակվելու: Առաջիկա 20 օրերին էլ գնացող-մնացող կամ նոր եկող նախարարներին են շնորհավորելու եւ սրանք շնորհակալություն են հայտնելու վստահության համար, հետո էլ նոր նախարարների աշխատակազմերն են շնորհավորելու իրենց նոր շեֆերին:
Այնուհետ կառավարության ծրագիրն են շնորհավորելու ու շնորհակալություն են հայտնելու միմյանց, հետո՝ Ազգային ժողովի նոր նախագահին են ընտրելու ու շնորհավորելու, վերջինս էլ շնորհակալություն է հայտնելու վստահության համար....
Եվ այսպես մինչեւ չգիտեմ երբ...Քանզի հետո էլ կստանան դրսի իրենց գործընկերների շնորհավորհանքները...
Տարին կպրծնի ու սրանք դեռ իրար շնորհավորելու ու շնորհակալություն հայտնելու գործը չեն հասցնի ավարտել...
Եվ ոչ ոք չի գտնվի, որ մի կես բերան էլ էս ժողովրդին շնորհակալություն հայտնի՝ իրար շնորհավորող իշխանական ,,էլիտային,, դիմանալու համար...

 

Կիմա Եղիազարյան