1. Միջանկյալ ստատուս նա առաջարկում է տրամադրել "նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքին, որը չի վերահսկվում Բաքվի կողմից": Անգլերենում գրված է "former Nagorno-Karabakh Autonomous Region":
Խոսքը փաստորեն մարզի մասին է:
Այսինքն առանց ԼՂՀ կորցրած Մարտունու, Մարտակերտի շրջանների մի մասի և ամբողջ Շահումյանի շրջանի:
Սա սովետական ԼՂԻՄ-ից փոքր տարածք է:
2. Որպես Հայաստանի օգուտ կարգավորումից նա նշում է "բաց սահմաններ, ավելի մեծ անվտանգություն": Ու վերջ
Որպես Ղարաբաղի օգուտ նշում է "մեկուսացման ու կախվածության կապանքներից ազատվելը": Եվ վերջ
Իսկ Ադրբեջանի համար ' "համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին":
Տեսեք ինչ դեր է նա Ադրբեջանին և մեզ առաջարկում:
Սա ի դեպ մեր ընտրած դերն է: Օր օրի վերացող պետականության հետևանքներն են սրանք:
Մինչ օրս իմ կարդացած կարգավորման առաջարկներից վատթարագույնն է սա: Կազիմիրովի կայքում տեղադրված մինսկի խմբի կարգավորման նախկին առաջարկները ավելի բարենպաստ էին մեզ համար:

 

 


Արթուր Ղազարյան