Հերթական անգամ ոչինչ չասող ու դեկլարատիվ հայտարարությունով հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով թվիթերյան իր էջում գրել է, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ՄԽ-ն առաջնահերթություն դարձնի։
Նախ, նշված արտահայտությունից տրամաբանական հարց է ծագում. ինչի մինչ օրս խաղաղ կարգավորումը առաջնահերթություն չէր ՄԽ- համար։ Ըստ այդմ, արդեն իսկ այսքանով երևում է, թե ինչ անլուրջ կեցվածք ունի ԵԱՀԿ-ն ու մասնավորապես դրա ամերիկյան համանախագահը՝ Արցախյան հիմնապնդրի նկատմամբ։
Իհարկե, ոմանք կարրող են ասել, որ ԵԱՀԿ-ն ազդեցության ոչ մի լուրջ մեխանիզմ չունի ու սսա չեղածից լավ է, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Նախ, Արցախյան հակամարտությունը միակը չէ, որով զբաղվում է ԵԱՀԿ-ն ու մենք բազմիցս ենք տեսել, որ եթե դա պետք է լինում, ԵԱՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ՝ դրա ազդեցիկ անդամները լա՜վ էլ ազդեցության մեխանիզմներ ունեն ու կիրառում են։
Օրինակ՝ Ուկրաինայում ապստամբների ցանկացած «ծուռ» շարժում միանգամից արժանանում է արձագանքի ու ձեռքբերված պայմանավորվածությունների ցանկացած խախտում բերում է պատժամիջոցների նոր փաթեթի կիրառման, կամ էլ դրա սպառնալիքի՝ Ռուսաստանի հանդեպ։ Եվ հիմա ի՞նչ, ուզում եք ասել, որ Ռուսաստանի վրա մատ թափտվողներն այդքան «թափ» չունե՞ն, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց կիրառեն՝ հերթական դիվերսիոն գործողությունից ու գնդակոծությունից հետո, կամ էլ գոնե է չոր հայտարարությունով հանդես գան։
Իհարկե ունեն, բայց չեն անում, ինչը առնվազն պակաս չի ոգեշնչում Ալիևի ռեժիմին, քան ռուսական նորագույն սպառազինության հերթական խմբաքանակի ստացումը։ Ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մի կեցվածք է որդեգրել, որից կարելի է հետևություն անել, որ իրենք մեծ ողբերգություն չեն սարքի, եթե նոր պատերազմ սկսվի։ Ավելին, այս կեցվածքում միայն մի ցուցանակ է պակասում Ուորլիքների վզից կախված՝ Արցախի քարտեզի նկարով ու «Էստի համեցեք, Ալիև էֆենդի» մակկագրությամբ։
Այնպես որ, ոչինչ էլ չի փոխբել՝ մենք ենք մեր գլխի տերը ու Աստված չանի, թուլանանք ու զգոնություններս կորցնենք, ԵԱՀԿ-ն ու այլ միջազգային կառույցներ, բացի մի քանի ձև(ական հառաչանքներից, ոչնչով չեն սատարելու մեզ։
Գուրգեն Վարոսյան