Վերջին շրջանում որոշակի թարմացում է նկատվում հայ-թուրքական գործընթացում:
Երեկ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ներկայացրեց Վաշինգտոնի դիրքորոշումները՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Արդեն հաջորդ շաբաթ նախատեսված է միջնորդ եռյակի այցը տարածաշրջան:
Միամիտ կլինի կարծելը, թե սրանք իրարից անջատ գործընթացներ են:
Ինչքան էլ մեր քաղաքական էլիտան ճգնի հակառակն ապացուցել, հայ-թուրքական գործընթացը ու ղարաբաղյան կարգավորման գործընթացը փոխկապակցված են:
Երկու գործընթացում էլ տեսանելի է Վաշինգտոնի ակտիվ դերակատարությունն, ինչը, թերեւս, պայմանավորված է այն իրողություններով, որոնք առկա են ուկրաինական ճգնաժամից հետո:
Ակնհայտ է, որ քանի դեռ մեր ռեգիոնում առկա են փակ սահմաններ ու միլիտարիզացիայի բարձր մակարդակ՝ ռուսական ազդեցությունը մեծ է լինելու:
Ըստ ամենայնի, Վաշինգտոնը փորձում է հարաբերությունների կարգավորման ճանապարհով՝ հասնել ավելի ստրատեգիական խնդրի լուծման:

 

 


Սուրեն Սուրենյանց