Չեմ ուզում անդրադառնալ Հայաստանի եվրո կամ եվրասիական ինտեգրման ճանապարհների լավ կամ վատ կողմերին: Անդրադառնամ մի տարօրինակ երևույթի ,որ նկատվում է: Երբ սկսեց խոսք գնալ Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու անասելի կերպով ակտիվացան սովետի վկաները,նրանց չգիտես ինչու թվաց,որ անցյալում սատկած դև ԽՍՀՄ-ը վերակենդանանալու է: Այո կան կարծիքներ,որ այն վերակենդանանալու է,բայց դա չի նշանակում,որ կոմունսիտական հակամարդկային դիկտատուրան է վերակենդանանանալու: Վիճելի է,մեր երկրի անկախության կորուստ կլինի թե ոչ,բայց կուզեմ անդրադառնալ,որ կոմունիստական ԽՍՀՄ-ը երբեք չի վերակենդանանա: Կարծում եք,Բելառուսցիները,ղազախները,կամ ռուսները սկլերոզով են տառապում և մոռացել են այդ հակամարդկային ռեժիմի էությունը?;Ոչ ոք չի մոռացել,որ ազգերը տառապել են ԽՍՀՄ կոչվող մարդկային ձուլարանում և հաստատ կուզեն,որ միությունը միայն տնտեսական հողի վրա լինի,եթե լինի: Զուր մի ընկեք կարոտախտի գիրկը՝ուրանալով ազգ ու պետություն,դուք անհետացող տեսակ եք գաղափարական առումով: Եթե ավագ սերնդի կարոտը առ սովետ դեռ հասկանալի է,ապա անհասկանալի է անկախ Հայաստանում մեծացածների բութ մոլեռանդությունը.մեկ է քիչ եք և անհետանալու եք: Մեկել նեոկոմունիստներ ջան մի փորձեք հակասովետականությունը դարձնել հակառուսականություն.ռուսների հետ մեզ բարեկամությունն է կապում դարավոր, անկախ նրանց պետության արարքները ինչպես կգնահատեն տարբեր մարդիկ: Կորչի սովետը,կեցցեն Անկախ , ապակոմունիստացված հետխորհրդային երկրները,բացի ազիկներից: Հ.Գ ի դեպ Ռուսաստանում էլ առանձնապես կոմկուսի համար հոգի չեն տալիս:
Տիգրան Մկրտչյան