Առողջության համար մեծ նշանակություն ունի ժպիտն ու ծիծաղը: Մի քանի օրինակ՝ Ժպիտը բարձրացնում է իմունային համակարգը: Այո, ժպիտը կարող է ամրապնդել ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական առողջությունը, քանի որ, երբ մենք ժպիտում ենք, մեր մարմինը դառնում է ավելի հանգիստ, ինչը շատ օգտակար է: Նույնիսկ ստիպողաբար ժպիտը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը. Հոգեբանները նշում են, որ, ստիպելով իրենց ժպտալ, ամեն ոք կարող է բարձրացնել իր տրամադրությունը. Ինչ-որ ժամանակ մարդ ժպտում է իր կամքից անկախ: Ժպտալը դրական զգացողություն է, համոզված եմ, որ կյանքում հարկավոր է հնարավորինս հաճախակի ժպտալ, քանի որ ժպիտը ժպիտ է առաջացնում և դրական լիցքեր հաղորդում միջավայրին: Պարզ է, որ խոսքը անչար ու անկեղծ ժպիտի մասին է, ոչ թե՝ շինծու: Ժպտացող մարդկանց դիտելով ՝ անկախ մեր ցանկությունից ինչ-որ հիացմունք ու ուրախություն ենք ապրում: Թող ձեր ժպիտը փոխի աշխարհը, բայց թույլ մի տվեք, որ հակառակը լինի:
Հ.Գ. Միշտ ժպտալն ու համապատասխան պահին լուրջ լինելը արվեստ է:

 

 

Մելինե Յավրյան