Եվ այսպես անկասելի տեմպերով շարունակվում է դեմոկրատիայի հաղթարշավը դեպի Արևելաց կողմերը: Արաբական աշխարհը դեմոկրատական երջանկությունից նվաղել է, սլավոնական աշխարհն էլ նայում ու նախանձում է արաբներին անհամբեր սպասելով իր բաժին դեմոկրատիային հիսուն գրամ արճիճի տեսքով յուրաքանչյուր սլավոնին:
Մի շտապեք հարգելիներս, հերթը մոտենում է մեզ: Հերթով պարոնայք, մեզ ժամանակին թուրքն էր կումունիստացնում հիմա էլ կդեմոկրատացնի, ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է, լավ էլ դեմոկրատ թուրքեր են: Մեր «փրկությունը» կգա հարավից, հենց ռուսին քշենք վերջ, հաշվեք դեմոկրտաացած ենք ու դեկոկրատացած:
Ռուսի վահանի հետևից քաջաբար գոռգոռալը մոդա է դարձել Հայաստանում, նստեմ գոգիդ փիտեմ միրուքդ նշանաբանով: Այդպես փիտում էինք թուրքի միրուքը երբ Պոլիսի կապիտալի կեսից ավելին մեզ էր պատկանում: Տեսաք չէ ինչով վերջացավ: Հիմա պիտի փիտենք ռուսի միրուքը: Կփիտենք, իհարկե, բայց վախենամ դա վերջին միրուք փիտելը լինի մերզ համար:

 

Համլետ Աբրահամյան