Երբ հայաստանյան իշխանությունները հայտարարեցին, որ գնում են մաքսային միություն, շրջանառության մեջ դրվեց այն տեղեկությունը, թե բա կտեսնեք Հայաստանը երկու պայմանագիրն էլ ստորագրելու է՝ համ ասոցացումը համ մաքսային միությանն ադմակցելը: Դրան սակայն հետևեց Եվրոպական միության “և- և” -ի բացառումը, ինչից հետո հայաստանյան իշխանությունները՝ ինչպես սիրտը կոտրած օրիորդը իրենից հեռացող սիրեցյալի ետևից բղավում է “Աշոտ , ես քեզ միևնույն է սիրելու եմ “ սկսեցին ասել , թե “Հայաստանը միևնույն է հետևողական է մնալու իր Եվրոպական ինտեգրման գործընթացին” ու գնաց դեպի ՄՄ:

Հետևողականությանը զուգահեռ իշխանությունները բռնվեցին Հայաստանը ՄՄ միացնելու “սուրբ” գործընթացին: Ջանք չխնայվեց: Գործարարները հերթով պատմում էին , թե ինչ մեծ շուկա է բացվում , ինչ լայն հնարավորություններ մեր երկրի համար, տպավորություն էր ստեղծվում , թե մինչ օրս ռուսական կամ բելառուսական շուկաները անհասանելի էին , իսկ հիմա կբացվեն դրախտի դռները և մենք ականատես կլինենք Նյու Վասյուկիի: Կառավարությունը ՝ հնգամյակը երեք տարում ոճով , ժամանակից շուտ ավարտեց ճանապարհային քարտեզը , որով Հայաստանը պետք է միանա ՄՄ-ին: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իշխանության հրամանով նույնիսկ ծեծի ենթարկվեցին ՄՄ-ի դեմ բողոքի մասնակիցներ: Մի խոսքով ամեն ինչ թռչած պատրաստ էր , երբ սկսեց ակնհայտ դառնալ , որ ՄՄ-ն ոնցոր թե կարող է ընդհանրապես չիրականանա, ինչպես օրինակ Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունը այդպես էլ մնաց թղթի վրա: Դրան նպաստում են , թե Ուկրաինայի դեպքերից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, թե ՄՄ-ի այլ երկրների ակնհայտ դժգոհությունը ՝ մի տեղ նավթի գնի հետ կապված , մյուս տեղում Հայաստանի անդամակցության, տպավորություն է , որ նույնիսկ Պուտինն արդեն իրեն նոր զբաղմունք գտնելով այնքան էլ չի ձգտում այս միությունը կյանքի կոչել: Կարելի է վիճել այս թեմայի շուրջ , բայց ինչ տեղի կունենա , եթե ես այնուամենայնիվ ճիշտ դուրս գամ և մաքսային միություն ուղղակի չլինի: Մենք կմնանք 2 կոտրած տաշտակների դիմաց : Մի կողմից հրաժարվելով ասոցացումից ՝ անիմաստ վարկաբեկեցինք մեզ որպես գործընկեր, մյուս կողմից ռուսները կրկին խաղացին մեր հետ և կրկին “չամուսնացան” : Ու , միգուցե, լավն էլ դա է…

 

Ալեն Սիմոնյան