Ուկրաինայի ապստամբած շրջաններում իրավիճակը կտրուկ սրվել է այսօր առավոտյան: Կիևն ի վերջո որոշում է կայացրել գրոհել Սլավյանսկը: Դեպքերն այժմ շատ արագ են զարգանում և երկու կողմից կան զոհեր և կորուստենր (ներռայալ տեխնիկայի տեսքով): Ուկրաինայից հաղորդվում է զինված ուժերի, ինչպես նաև ծանր տեխնիկայի լայնամասշտամբ օգտագործման դեպքերի մասին:
Հիշեցման կարգով ասեմ, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից բազմիցս հնչել են սպառնալիքներ բանակի օգտագործման վերաբերյալ: Ընդամենը օրերս այդ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը որոշում էր կայացրել վերսկսել այսպես կոչված հատուկ գործողությունը' «ազատագրելու համար երկրի արևելքն ու հարավը ահաբեկիչներից»: Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ սրան ի պատասխան ասել էր, որ դա կլինի իսկական աղետ և Ուկրաինայի գործող իշխանությունների կկրեն ամբողջական պատասխանատվություն իրավիճակի հետագա տարաբնույթ զարգացումների համար:
Այնպես որ այն ինչ այժմ կատարվում է Սլավյանսկում չափազանց վտանգավոր է և կարող է հանգեցնել Ռուսաստանի արդեն ուղղակի ներգրավմանը ընթացող գործընթացներում: Ասում եմ ուղղակի քանի, որ ըստ ինձ, թե´ Ռուսաստանը, թե´ Արևուտքն արդեն վաղուց ներգրավված են այս ամբողջ «թուհուբոհի» մեջ, չհաշված դիվանագիտական ներգրավվածությունը, որն ակնհայտորն և տրամաբանորեն առկա է ի սկզբանե:
Մի խոսքով Ճգնաժամը մտնում է ակտիվ ռազմական գործողությունների փուլ: Լավատեսության հիմքերն այս ճգնաժամի շուտափույթ և ամենակարևորը խաղաղ լուծման համար գնալով անհետանում են:
Հայկ Թամրազյան