Շատ շատերին կհետաքրքրի, թե ինչպես ծնվեց Հանրապետական կուսակցությունը; Դա ոչ Աշոտ Նավասարդյանի ստեղծածն է և ոչ էլ այն մարդկանց, ովքեր մինչ այսօր կան այդ կուսակցությունում; Սրանք բոլորը Աշոտի բերած մարդիկ են, երբ Աշոտը իր հավատարմագիրը կնքեց ԿԳԲ-ի հետ, որն էլ դարձավ իր մահվան առեղծվածը; Աշոտ Նավասարդյանի դերը այդ կուսակցության ստեղծման և հիմնադրման մեջ հիմնականում իր ներկայություն էր և իր զարմացած տեսքը; Այո նա ուզում էր հիմնել կուսակցություն, բայց ինչպես, ինչ կանոնադրությամբ?, անուն անգամ չէր պատկերացնում թե ինչ կարելի է դնել: նա ուղղակի ներկա մարդ էր՝ չնչին իր ներկայությամբ և առաջարկություններով: Այդ կուսակցության հիմնական գաղափարներն ու մտահաղացումները, կուսակցության անունն անգամ պատկանում են մի անձի, որն էլ իսկական կնքահայրն է այդ ամենի; Նրա անուն է ձեր բոլորիդ կողմից ճանաչված և հարգված Արծրունի Ավետիսյան, որն այսօր քաղաքական փախստական է Ֆրանսիայում; ես ինքս ներկա եմ եղել այդ կուսակցության ստեղծմանն առաջին իսկ օրից, եղել եմ ներկա այն խոսակցությանը, որ տանում էին Աշոտն ու Արծրունը , թե ինչպես կարելի է հիմնել կուսակցությունը, ինքս էլ այդ ամենի վկան եմ; Իսկ թե ինչու մենք կուսակցության ստեղծումից կարճ ժամանակ անց հեռացանք, դա կպատմեմ հաջորդ թեմայում; և դուք կիմանաք ՀՀԿ կուսակցության ամբողջ առեղծվածի մասին, ինչպէս նաև Աշոտի դավաճանության մասին : Հուսով եմ, բոլորիդ շատ կհետաքրքրի և բոլորդ կիմանաք վերջապես ամբողջ ճշմարտությունը:

 

Հրանտ Ավետ