Ցեղասպանության ձևերից մեկնել ազգին իր մշակույթից,իր ավանդույթներից՝իր արմատներից կտրելն է: Թուրքերն էլ միշտ ձգտել են հային եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե հոգեպես սպանել: Նրանք հայերին փորձել են ձուլել իրենց մեջ բռնի կրոնափոխությամբ և իրենց սովորույթները պարտադրելով: Մենք ամեն կերպ պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար,ամեն ապրիլի 24ին այցելում ենք Ծիծեռնակաբերդ,բայց ինքներս մեր կամքով մեզ ենթարկում ենք ցեղասպանության: Մշակութային ցեղասպանության: Մենք մեր մշակույթը սկսել ենք փոխարինել Եվրոպայից ներմուծվող մշակութային արժեքներով՝նրանց երաժշտությունը,նրանց պարերը,նրանց երգերը,նրանց սովորույթները: Անդրադառնամ մի փոքրիկ դրվագի այս ամենից: Ավանդական հայկական հարսանիքը:Ավանդական հայկական հարսանիքը քիչ քիչ փոխարինվում է արտասահմանյան հարսանիքով.սկսում ենք ամաչել մերից,մերը հնացած ենք համարում,օտարինն ենք գովում,օտարինին ենք փորձում նմանակել: Պատմեմ մի բան՝վերլուծությունը թողնեմ Ձեզ: Անցած 2013թ ամռանը հրավիրված էի եվրոպական երկրներից մեկում հարազատիս հարսանիքին:Հարսանիքը հայկական էր:Դհոլ զուռնան երբ սկսեց հնչել փեսայի տան բակից, սկսվեց իրարանցումը քաղաքում:Հարևանները հիացած պատուհաններից սկսեցին նայել այդ ամենին,անցորդները հետաքրքրությունից այրվելով կանգնում էին և դիտում հայկական հարսանիքը: Բոլորը, բնականաբար, չէին մոռանում հեռախոսներով նկարել այս ամենը: Էլ չասեմ,որ հրավիրված եվրոպացի հյուրերը ինչպես էին ուրախացել հայկական գաթայի վրա և մյուս բոլոր հայկական ծիսակարգերի վրա: Մի խոսքով հաջորդ օրը այդ 50 000 անոց քաղաքի խոսակցության և հիացմունքի առարկան հայկական ավանդական հարսանիքն էր:Ներկաներիս արդեն ողջ քաղաքը դեմքով գիտեր և փողոցում բարևում էին: Հարսանիքին հրավիրված լուսանկարիչը հայտնի էր իր ասպարեզում.ինչպես Գագիկ Շամշյանը Հայաստանում:Դա հայտնի լեհ լուսանկարիչ Դանիել Շիշն էր:Նա հաջորդ օրը իր ֆեյբուքյան էջում գրառում էր կատարել,որտեղ մեծ ոգևորությամբ պատմում էր հայկական հարսանիքի մասին և խորհորդ տալիս եվրոպացի երիտասարդներին : Ասում էր,որ եթե չեն ուզում իրենց ազգային հարսանիքը պահել,թող գոնե ոչ թե ամերիկյան հարսանիքը կրկնօրինակեն,այլ՝ հայերից սովորեն:

 

 

Տիգրան Մկրտչյան