Մեկ դար առաջ Թուրքիայի վարած հայասպան քաղաքականությունը այսօր էլ չի փոխվել։ Այդ հանցագործությունը Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակվում է՝ մեր երկիրը մեկուսացնելով արտաքին աշխարհից, Արևմտյան Հայաստանի տարածքում ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը, փորձելով թուլացնել սփյուռքահայ համայնքները։
100 տարի ոճրագործի ծանր բեռն ուսերին ու խղճին ապրող Թուրքիային մենք միայն մի բան կարող ենք ասել՝ 1,5 միլիոն նահատակների գենետիկ հիշողությունը խտացված է մեր մեջ։ Ոչ ոք չի կարող ջնջել այն մեր գիտակցությունից։
Մենք պետք է թոթափենք զրկվածի հոգեբանությունն ու պայքարենք հանուն ճշմարտության։

 

 

Կարեն Ավագյան