Իշխանությունն էր եկել, ասումա. «Անկախ ջան, մէ~ նենց խուճապա մոտս, մէ~ նենց տվայտվել եմ տվայտվում»:
Ասում եմ. «Հինչա պտահած մատաղ՞» (Դե ինադու ընտրի էս բարբառը):
Ասումա. «Բայքու արա, ոնց չես իմացել՞՞՞՞՞՞ Դու կյանքից հետ ես մնացել»:
Էտ պահին ես մտածեցի, որ Անի Զախարյանը նորից կուսությունը կորցրել ա ու ես չեմ իմացել ու խուճապվեցի, քանի որ «Տոլկո չերեզ մոյ տռուպ» ու տենց խառնվեցի իրար ու ասցի. «Ինձ չխաբես, եթե տենց բանա եղել, անպայման ասա. ես ավելի լավա քեզնից լսեմ, քան ուրիշը ինձ ասի»:
Էսի, թե բա. «Ավելի վատ»:
Ու տեղ նախաինֆարկտային փուլում էղա, միանգամից հասկացա. «Անիի կուսությունից զրկել են' Պարույր Հայրիկյանի վրա կրակելով»:
Դե էտ պահը կարամ սենց նկարագրեմ. «Մեռած եմ, թաղած չեմ»:
Էս իշխանությանը ասում եմ. «Նու գավարի ժե մԳո՞՞՞» ու էս անաղուհացը առանց ինձ պատրաստելու սկսեց հետևյալ կերպ.
«Նրա~նք հանդիպեցին…» ու էտ պահին մահս եկավ իմ դեմը. «Օօօ~~ Ոչ Աշոտյանը տեսել է Անի Զախարյանին», -բացականչեցի ես:
Էս խուճապահար իշխանությունը, թե բա. «Չէ ավելի վատ»….
«Ստյոպն էլ էր իրանց հետ՞՞՞»,- Վալերիանկան բերանս մտցնելով' ասցի ես:
«Չէ~~~ Անկախ ախպեր Ծառուկյանը՞՞, Րաֆֆին՞՞՞…», «Ոնց Րաֆֆին էլ էր իրանց հետ» խոսքը կտրեցի ես:
«Ավելին ասեմ' ԼՏՊ-ն էլ»,- սրտի դեղերը փնտրելով' պատասխանեց խուճապանսկի եղած իշխանությունը:
Ու տեղ ես, դիվանին նստելով, բացականչեցի. «Անի Զախարյան ես կսպանեմ»:
Մեկ էլ Խուչապանսկի Իշխանություն Վախեցյալը ասեց. «Անկաաաաաախ~ Նետ, Անին չկա: ԼՏՊ, Րափի ու Ծառուկյան հանդիպել են իրար»:
Ու տեղ ես մտքումս ասցի. «Լուչշի Անին Պարույր Հարիկյանի վրա կրակեր, իսկ Կոնչիտա Վյուրստը ՀՀ քաղաքացիութոյւն ձեռք բերեր»:
Ու ասեցի. «Այ խուճապանսկի բա հիմա խիա ոտերդ դողում»:
Մեկ էլ էտ իշխանությունը ոչ տարավ, ոչ բերեց, ասաց. «Ապեր էտ հանդիպումը նկարողին եմ ման գալիս, հա’մ աչքերն եմ ուզում պաչեմ, հա’մ էլ ուզում եմ տեսնեմ մեր Վալոդի բանակի քեֆը կգա՞ նկարի»:
Ես, քմծիծաղ տալով, ասցի. «Ապեր, դու գնա, ես քեզ կուղարկեմ Րափիկի' «Աղոթք հանուն հայության» սերիալը նկարահանող մասնագետին»:
Ու տենց հեռացավ մեր խուճապահար իշխանությունը' այդպես էլ չիմանալով' ով է եղել այդ ֆոտոյի հեղինակը:
Վերջում վերևից ընկավ երեք խնձոր' Մեկը Ստյոպի լուսապայծառ Գլխին, որ մինչև հիմա Րաֆֆու հետա, մեկը Զուրաբյանի գլխին, որ մինչև հիմա չի ջոգում էտ երեքի մեջից կոնկրետ ովա իրա շեֆը, մեկն է Աշոտյանի գլխին, որ մինչև հիմա վարչապետ չի:

 

Անկախ Հայաստան