Կանադացի մոդել Վիննի Հարլոուն հայտնի է որպես ChantelleWiniie: Դժվար է նրան անվանել իդեալական արտաքինով մոդել: Աղջիկը ծնված օրից տառապում է պիգմենտացիոն խախտումներով, բայց չի թողել հիվանդությանը խանգարել իր երազանքի իրականացմանը: Չնայած հիվանդությանը՝ նրան հաջողվել է դառնալ մոդել: Նա մասնակցում է տարբեր ցուցադրությունների և նկարվում է ամսագրերի շապիկների համար: Վիննի Հարլոուն վառ օրինակն է այն բանի, որ մարդը կարող է իրականություն դարձնել իր երազանքը նույնիսկ ամենաանհույս իրավիճակում: