Վարչապետի աթոռի համեղ պատառը գայթակղիչ է,և սկսում է խելքահան անել ընդդիմադիր ուժերին : Դեռ վարչապետի անունը հայտնի չէ,անցնում են օրեր և ժամեր,իսկ չորս քաղաքական ուժերի «միասնության ակը» արդեն սկսելա պռակոլ տալ : Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը լավ արձագանք չստացավ Ժառանգության մոտ : Դա բնական է,քանի որ ԼՏՊ-ն իր վերջին հանրահավաքում շեշտեց,որ Մաքսային Միություն մտնելը արդեն իսկ փաստ է ,այն էլ անդառնալի : Ամերիկա-Եվրոպա ՓԲԸ -ի կողմնակիցները այլ կարծիքի են,և այստեղ պարզ է դառնում,որ շատ բարդ է լինելու կառուցել համատեղ քաղաքական ծրագիր : Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին,ապա բարիկադների որոշ սիրահարներ նույնպես բարդություններ կունենան համագործակցել ԼՏՊ-ի թիմի հետ :Դրա պատճառներից մեկը նույն հանրահավաքի ժամանակ հնչեցրած կարծիքն էր խաղաղ իշխանափոխության մասին,որը հակասումա քաղաքական արկածների որոշ սիրահարներին : Մնաց ՀՅԴ-ն : ՀՅԴ-ի մասին կարելի է անդրադառնալ ավելի ուշ : Փաստացի հանդիպումները ընդդիմադիր թևերի հետ պարզապես կարելի է համարել քաղաքական PR : Ամեն մեկը իրանն է առաջ քաշում : Րաֆֆին հայտարարում է,որ իրենք չունեն վարչապետի թեկնածու,քանի որ իրենցը միանգամից նախագահի թեկնածու է, ԲՀԿ-ում մենակ վարչապետի դեմ են աշխատել ամեն օր,իսկ հիմա թեկնածու չունեն անգամ, ՀԱԿ-ը աշխատում է ամբողջ իշխանության դեմ,բայց չունի թեկնածու,իսկ ահա ՀՅԴ-ից ձեն ձուն չկա :
Հիմա կասեք թե ինչու ընտրեցի այս վերնագիրը, հեդն էլ խեղճ Մակեդոնացուն ներքաշեցի : Պարզաբանեմ : Նրա ընկերները- «հրաշալի քառյակ »ի պես սկզբից միավորվել էին մի գաղափարի շուրջ, և երբ ազատվեց Մակեդոնացու թափուր պաշտոնը ( կներեք մի փոքր կոպիտ համեմատություն տանելու համար ) ,նրանք սկսեցին իրար դեմ դուրս գալ,և մոռացան ,որ մի որոշ ժամանակ առաջ միասնական էին :
Հույս ունեմ ամեն դեպքում ընդդիմադիր ուժերը ավելի չեն խորանա «մակեդոնացու էֆեկտ »ի մեջ, ու ժամանակին կփոխեն իրավիճակը : Ինչպես հիշում եք- Մակեդոնացու ընկերները լավ չավարտեցին...
Հայկ Դերզյան