Առաջարկում եմ «Հրաշալի» քառյակին 12 պահանջներից անհապաղ հանել 10րդ կետի առաջին հատվածը. «10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով»: Ինչպե՞ս եք հիմնավորում, որ բացարձակ միասնական ընտրակարգն ավելի համարժեք է արտացոլում ընտրողների ցանկությունը ԱԺ-ում տեսնելու այն կամ այն մարդուն կամ քաղաքական ուժին:

 

Իրականում «Հրաշալի» քառյակը սրանով լուծում է միայն իր, ոչ թե քաղաքացիների հետևյալ խնդիրը. կուսակցության ցուցակներով ավելի շատ մարդ խորհրդարան անցկացնել և փակել կուսակցական պատկանելիություն չունեցող, բայց ընտրողների վստահությունը և հարգանքը վայելող մարդկանց մուտքը խորհրդարան:
Ինչպես ասում են՝ «պետական բուրդը Ձեր սեփականի հետ մի խառնեք»:

 

Մովսես Դեմիրճյան