Նախարարություն կոչվածի գործառույթը պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու մեջ է: Երբ արհավիրքը վրա է հասնում մեր գյուղատնտեսությանը, նախարարության չինովնիկներն ընդամենը կարողանում են խորհուրդ տալ օգտագործել պապենական հնարքներ, այն էլ անօգուտ: Կարծում եմ, որ անօգուտ և անիմաստ կառույց է հենց այդ նախարարությունը, և նրա փոխարեն կարելի է բավարարվել կառավարության աշխատակազմի գյուղատնտեսական վարչությամբ, իսկ նախարարության աշխատակազմի համար հատկացվող ողջ գումարն ուղղել գյուղատնտեսական ինչ-ինչ հարցերի լուծմանը: Եթե ավելի ուշադիր քննենք այս խնդիրը, ապա ասվածը կվերաբերի բազմաթիվ այլ նախարարությունների ևս: Առաջարկը մի մեծ մինուս ունի՝ գործազրկության աճը, որ կկատարվի չինովնիկների հաշվին, բայց ավելի լավ է ոլորտի զարգացումը, քան թե անիմաստ կառույց պահելը: Սա որպես առաջարկ նոր ձևավորվելիք կառավարությանը...

 

 

Վախթանգ Սիրադեղյան