Լրատվական կայք պահելու համար յուրաքանչյուր ամիս գումար է անհրաժեշտ: Թե որտեղից են առաջանում Slaq.am-ի գումարները, պարզ երևում է, քանի որ կայքում տեղադրված են գովազդներ, որոնք ունեն պայմանագրեր և յուրաքանչյուր ամիս գովազդատուները գումար են փոխանցում Slaq.am-ին, ինչից ձևավորվում է կայքի բյուջեն, վճարվում են հարկերն ու աշխատակիցների աշխատավարձերը: Բացի այդ, կայքը ի դեմս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ունի համասեփականատեր:
Ինչպե՞ս է ապրում 7or.am կայքը, որը ստեղծման օրվանից մինչ օրս որևէ գովազդ չի ունեցել… սա նշանակում է, որ կայքին անհրաժեշտ գումարներն առաջանում են ոչ թե գովազդային գործունեության արդյունքում, այլ ինչ- որ մեկը կամ մի քանիսը գումարներ են վճարում 7or.am-ի Անդոյին, ով էլ այդ մարդկանց վճարած գումարների դիմաց ինչ-որ ծառայություններ է մատուցում: Թե ինչ ծառայություններ է մատուցում և թե ովքեր են վճարում Անդոյին, պարզ երևում է նրա գործունեությունից: Սա է տարբերությունը Slaq.am-ի և 7or.am-ի, ինչից կարելի է եզրահանգել, թե կայքերից որը տեր ունի և որը՝ ոչ:
Անդո, ասեմ քեզ, որ բոլորն էլ 7or.am-ի գործունեությունից հասկանում են, թե ովքեր են քո տերերը և ինչ են քեզ պատվիրում:
Հարցիդ՝ զորավա՞ր, թե ոստիկանապետ է Վլադիմիր Գասպարյանը, առավել հստակ և դիպուկ կարող են պատասխանել քո տերերը, քանզի նրանք բոլորից լավ գիտեն՝ զորավա՞ր , թե՞ ոստիկանապետ է Վլադիմիր Գասպարյանը: Եթե բախտ ունենաս հանդիպել տերերիդ, ինքնդ հարցրու, իսկ եթե ոչ՝ խնդրիր Վահե Հովհաննիսյանին և նա կփոխանցի հարցդ:
Եվ երկրորդ, դու հայտնվել ես այնքան խղճալի իրավիճակում, որ քո տերերը ամեն առիթով և ամեն տեղ երդում են ուտում, որ քո տերերը չեն. այսինքն՝ դու հայտնվել ես անտեր վիճակում:
Վերջում քո խոսքերը քեզ եմ վերադարձնում, Անդրանի՛կ. այո, քո կայքի դատարկաբանությունների և տերերիդ ծառայելու մերկապարանոց հոդվածների պատասխանն այսուհետ կստանաս ոչ թե դու, այլ քո տերերը, որոնց, վստահ եմ, չես էլ տեսել, քանզի նրանց համար դու ընդամենը գործիք ես, ում միջոցով նրանք իրենց մաղձն ու ատելությունն են սփռում լրատվական դաշտում, բայց եթե հետևես քո կայքի վարկանիշներին, կտեսնես, որ հասարակության լայն շերտերն ամենևին էլ դրա կարիքն ու պահանջարկը չունեն:
Քո տերերից մեկը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին անվանեց գործիք, ով ժանգոտել և որևէ բանի պետք չէ: Քանի որ դու էլ ես գործիքի վերածվել, հիշի՛ր քո տերերից մեկի թևավոր այդ խոսքերը և հասկացիր, որ մի գեղեցիկ օր էլ դու ես ժանգոտելու և որևէ մեկին պետք չես գալու: Այդ ժամանակ քեզ ոչ քո տերերն են հիշելու, ոչ էլ քո տերերի միջնորդ Վահե Հովհաննիսյանը:
Այո, և՛ ես, և՛ գեներալս, և՛ նախագահս տեր ունենք. մեր տերը Աստված է:

 

 

Մենուա Հարությունյան