ՍԴ-ն պարտադիր կուտակայինի մասին անհեթհեթությունը ճանաչեց հակասահմանադրական և այժմ ժողովուրդը տոնում է իր հաղթանակը և պահանջում է այդ խայտառակության հեղինակների հրաժարականը:
Ի՜նչ միամիտ ենք մենք, այ հայեր ջան: Մի հատ հիշեք էլի, թե նախորդ «խոշոր հաղթանակի»՝ տրանսպորտի թանկացման չէղարկման շղարշի տակ ինչ մախինացիաներ արեցին, որոնց արդյունքում ինչքան վատացավ մեր սոցիալական վիճակը. թանկացրեցին հոսանքն ու գազը, ինչպես նաև մի շարք կարևորագույն ապրանքներ: Արդյունքում, մենք մեծ խանդավառությամբ տոնում էինք օրեկան 100-200 չկորցնելը և ուշադրություն էլ չդարձրինք, թե ինչպես կորցրեցին օրեկան 400-500 դրամ:
Հիմա էլ նույն կերպ եթե ձեզ թվում ա, թե մեր իսկ գրպաններից չեն վճարելու շորթված կուտակային դրամները և դեռ մի բան էլ ավել են գռփելու, չարաչար սխալվում եք: Այո, հիմա այս թատրոնը կշարունակեն, գուցե անգամ էլ ավելի հավաստի թատերական ներկայացում ունենալու համար հրաժարականների շքերթ կկազմակերպեն, բայց մեկ էլ անսպասելիորեն կիմանանք, որ նորից թանկացել է գազը (հրեն՝ էներգետիկայի մեր նախարարը արդեն կմկմում ա էդ թեմայով), էլի հացն ու շաքարը կթանկանան ու էլի մի շարք նման տհաճ անակնկալներ կբացահայտենք մեզ համար:
Հարգելիներս, մի միամտացեք, սա ուղղակի պատրանք է:
Գեղամ Ասլամազյան