Ոչ իշխանական 4 ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են 3-օրյա հանրահավաքի՝ Ազատության հրապարակում և դա լինելու է ապրիլի 28-30-ը: Սա անկասկած ճնշում է՝ իշխանությունների վրա, որպեսզի հանկարծ ու հանկարծ մտքներով չանցկացնեն պարտադիր կուտակայինի մասին օրենքը սահմանադրությանը համապատասխանող ճանաչեն ՍԴ-ում:

Դատելով ոչ իշխանական ուժերի հռետորաբանությունից, նրանք ամենայն լրջությամբ Հայաստանում Մայդան են նախապատրաստում, իսկ պարտադիր կուտակայինի մասին օրենքը հենց այն գործոնն է, որ նրանց շուրջ կարող է համախմբել հազարավոր մարդկանց, անգամ եթե այդ մարդկանց մեկ մասն ոռօրյայում անտարբեր է այս կուսակցությունների նկատմամբ:

Սա անկասկած արկածախնդրության տարր պարունակող քայլ է, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ եթե բանը-բանից անցնի, այդ չորս ուժերից որևէ մեկը, կամ բոլորն իրար հետ վերցրած, ունեն բավարար հեղինակություն՝ խելագարված ամբոխներին զսպելու ու կառավարելու հարցում: Մյուս կողմից, ինչ որ բան այնուամենայնիվ անել պետք է, որպեսզի Կառավարությունը իր գոմեշի համառությունը մի կողմ դնի ու երկխոսության նստի, որովհետև պարտադիր կուտակայինը չեն մարսելու ոչ իշխանությունները, ոչ էլ ժողովուրդը:

 

Գեղամ Ասլամազյան