Դաշնակցական Արծվիկ Մինասյանի հաշվարկը (145.000 դրամ աշխատավարձի դեպքում թոշակառուի ստանալիք 41800 դրամի վերաբերյալ) վկայում է, որ վարչակազմն ի վիճակի չէ ապահովելու պետության հիմնական գործառույթներից մեկը՝ իր քաղաքացիների սոցիալական/կենսաթոշակային ապահովումը և այդ պատճառով էլ կենսաթոշակային բեռը գցում է հենց քաղաքացիների ուսերին: Իսկ 42.000 դրամ կենսաթոշակը նշանակում է ծայրահեղ աղքատության մակարդակ՝ հաշվի առնելով այդ գումարի գնողականությունը երկու-երեք տասնամյակ անց: Նման դեպքերում վարչակազմը պետք է քաջություն ունենար և հրաժեշտ տար իշխանությանը, բայց քանի որ նրանում այն բացակայում է, ապա հենց քաղաքացիների պարտականությունն է (նաև իրավունքը) օժանդակելու նրան այդ հարցում:
Վախթանգ Սիրադեղյան