Չնայած երբեք մտքովս չի անցնի նման բան ու Աստված չանի, որ տենց բանի լինի, բայց անկեղծ պատկերացնում եմ, որ էս ժամանակ մի հատ պատերազմական թեթև «գործողություններ» սկսվեն Ադրբեջանի կողմից, ի՞նչ են անելու նախագահի թեկնածուները, մարդիկ, ովքեր բանակից էնքան հեռու են, որ դրա մասին խոսելն անգամ ավելորդ է, մարդիկ, ովքեր չեն պատկերացնում թե ինչ է նշանակում լինել՝ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, որ դա ավելի բարձր ու պատասխանատու, ավելի վտանգավոր ու ավելի մեծ պաշտոն ու առաքելություն է քան՝ նախագահ լինելը։Բանակից ու բանակցություններից մենակ հրաշալի տեղյակ է գործող նախագահը, ով պատմության մեջ մնաց նախագահ, ով «ֆուտբոլային դիվանագիտությամբ» ստիպեց ոսոխին, որ հասկանա, որ հայը հզոր է, հայը անկոտրուն, որ հայը հաղթել գիտի, ներել գիտի, բայց ոչ երբեք մոռանալ սեփական պատմությունը, իրեն դեմ գործած թշնամու հանցանքը, արդարությունը...