Սխալ

Երբ Տեր-Պետրոսյանին իր թիմի հետ հարկադրեցին հեռանալ ու իշխանության եկավ ողջ ընդդիմաիր դաշտը, հայ ժողովուրդը ցնծության մեջ էր, ամենքն սպասում էին կտրուկ դրական փոփոխությունների: Ուշադիր հետևում էի նոր իշխանության արտահայտած մտքերին: Ու երբ նախկին իշխանություններին դատապարտող քաղաքական հայտարարություն հրապարակեցին ու ամեն վատ բանը պայմանավորեցին բացառապես հեռացած իշխանավորների վարքով, իմ համար պարզ դարձավ, որ նորերը կրախի են մատնվելու իրականությունը պայմանավորող երևույթներին անհասու լինելու պատճառով: Ու մի հոդված հրապարակեցի ,,Ինչ ճակատագիր է սպասվում նոր իշխանություններին,, վերնագրով, որտեղ ասում էի, որ մի որոշ ժամանակ հետո այդ քաղաքական հայտարարության մեջ աաված վատ բաներն ամբողջության վերաբերվեու են նաև իրենց:

Ժամանակը ցույց տվեց, որ սխալվել էի՝ նորերն ավելի վատը դուրս եկան:

 

 

Պեպանյան Արծրուն