Ռուսական պետական կառավարման մոդելը երբեք ինձ դուր չի եկել... «Ամերիկամե՞տ ես, թե ռուսամե՞տ» հարցն էլ միշտ անիմաստ եմ համարել, քանզի հայն ինչ որ «բանամետ» չպիտի լինի, պիտի պետական շահ ու ազգային հետաքրքրություններ ունենա միայն...
Այս ամենը հաշվի առնելով' փաստենք' ՌԴ-ն ցույց տվեց, որ ավելի շատ ընդհանուր շահեր ունի մեզ հետ, քան մենք ու ԱՄՆ-ն:
Փոքր ազգերի բարդույթով միշտ նեղանում ենք, որ ամեն հարցում մեր ուզածով չի... (թան էլ չէ, փռթած մածուն)
Գործնականում մեզ համար ամենակարևոր հարցում ՌԴ-ն ավելի շատ հետաքրքրություններ ունեցավ, քան ԱՄՆ-ը: Ու, ընդհանրապես, կարևոր չի' բարոյականությունից դրդված է անում, թե իրեն էլ է տենց ձեռնտու...
Ի՞նչ բարոյականություն, ի՞նչ բան, միջազգային քաղաքականության մեջ սենց բաների հավատալու վրա արդեն խնդալն էլ է խնդալու...
Տարոն Պարսամյան