Ղրիմի հանրաքվեի նախնական արդյունքներով բնակչության 96.6% կողմ է քվարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն:
Մի քիչ անհավատալի են այդ թվերը: Դա այն դեպքում, երբ Ղրիմի բնակչության մոտավորապես կեսը դեմ էին Ռուսաստանին: Երբ հանրահավաքներին գալիս էին հազարավոր մարդիկ: Ահավատալի է, որ այդ մարդիկ կազմեն բնակչության ընդամենը 3,4%-ը: Կարելի է ենթադրել, որ հանրաքվեն անցել է կեղծիքներով, ինչու չէ նաև լցոնումներով: Այդ հանրաքվեն չի կարող լեգիտիմ համարվել,քանզի արտահայտում է ոչ թէ բնակչության կարծիքը և ազատ ընտրությունը այլ Ռուսաստանի և Պուտինի շահերը: Ռուսաստանը այս քայլով ևս մեկ անգամ ոտնահարեց մարդկանց ազատ ընտրության և ինքնորոշման իրավունքը:

 

 

Իշխան Խոսրովյան